Գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն մտադիր է պայքարել WBC վարկածով չեմպիոնական գոտու համար, որն ավելի վաղ պատկանում էր իր եղբորը՝ Վիտալի Կլիչկոյին։ Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) որոշմամբ՝ ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի գոտին թափուր է մնացել։
«Իհարկե, նպատակս է WBC-ի տիտղոսը Կլիչկո ընտանիքին վերադարձնելը»,- Վլադիմիրի խոսքը մեջբերում է Bild-ը։
Հիշեցնենք, որ Լենոքս Լյուիսից հետո 2000 թվականից սկսած ոչ մի բռնցքամարտիկի չի հաջողվել նվաճել բոլոր երեք հիմնական չեմպիոնական գոտիները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի