Վլադիմիր Կլիչկոն մտադիր է վերադարձնել եղբոր չեմպիոնական գոտին

19:09   18 դեկտեմբերի, 2013

Գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն մտադիր է պայքարել WBC վարկածով չեմպիոնական գոտու համար, որն ավելի վաղ պատկանում էր իր եղբորը՝ Վիտալի Կլիչկոյին։ Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) որոշմամբ՝ ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի գոտին թափուր է մնացել։

«Իհարկե, նպատակս է WBC-ի տիտղոսը Կլիչկո ընտանիքին վերադարձնելը»,- Վլադիմիրի խոսքը մեջբերում է Bild-ը։   

Հիշեցնենք, որ Լենոքս Լյուիսից հետո 2000 թվականից սկսած ոչ մի բռնցքամարտիկի չի հաջողվել նվաճել բոլոր երեք հիմնական չեմպիոնական գոտիները։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.