Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) ուկրաինացի Վիտալի Կլիչկոյին հռչակել է սուպերծանր քաշային կարգում աշխարհի պատվավոր չեմպիոն: WBC չեմպիոնի կանոնավոր տիտղոսն այժմ թափուր է: Սակայն եթե Կլիչկոն որոշի վերադառնալ պրոֆեսիոնալ ռինգ, ապա ապագա չեմպիոնը պետք է առաջինը մենամարտի նրա հետ, հաղորդում է fightnews.com-ը:
Ուկրաինայի ընդդիմադիր շարժումն առաջնորդող Վիտալի Կլիչկոն մտադիր է առաջադրվել Ուկրաինայի նախագահի ընտրություններում՝ 2015-ին:
Վերջին անգամ Կլիչկոն մենամարտել է 2012-ին՝ Մոսկվայում նոկաուտի ենթարկելով Մանուել Չառին:
«Այժմ ես ամբողջովին քաղաքականության մեջ եմ: Ես զգում եմ, որ մարդիկ ունեն իմ ներկայության կարիքը: Եղբայրս կշարունակի զարգացնել իր մարզական նվաճումները, իսկ ես կաջակցեմ նրան այնպես, ինչպես նա է այժմ աջակցում ինձ քաղաքականության մեջ»,- ասել է 42-ամյա Վիտալի Կլիչկոն, որը WBC տիտղոսն առաջին անգամ նվաճել է 2004 թվականին: Վնասվածքի պատճառով նա ընդհատեց կարիերան: Չորս տարվա դադարից հետո Վիտալի Կլիչկոն հաղթեց Սեմյուել Պիտերին եւ դարձյալ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի