01:01  ,  17 նոյեմբերի, 2013

Կոտ դ՛Իվուարի հավաքականը հանդես կգա աշխարհի առաջնությունում

Կոտ դ՛Իվուարի հավաքականը նվաճեց Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր՝ պայքարից դուրս թողնելով սենեգալցիներին:

Աֆրիկյան ընտրական գոտու անցումային փուլի պատախան խաղն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն Սենեգալի հավաքականը պայքարը լքեց առաջին խաղում 1:3 հաշվով կրած պարտության պատճառով: Սենեգալում կայացած պատախան խաղում դաշտի տերերին 77-րդ րոպեին առաջ մղեց Ստամբուլի «Ֆեներբահչեի» հարձակվող Մուսա Սոուն, բայց ավելացված ժամանակում ֆրանսիական «Լիլի» խաղացող Սալոմոն Կալուն խփեց կոտդիվուարցիների պատասխան գնդակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ աֆրիկյան գոտուց աշխարհի առաջնության ուղեգիր էր նվաճել Նիգերիայի հավաքականը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլ  

Աֆրիկյան գոտի, պատասխան անցումային խաղ  

Սենեգալ – Կոտ դ՛Իվուար՝ 1:1 (առաջին հանդիպում՝1:3)

Մուսա Սոու, 77 (11մ.) – Սալոմոն Կալու, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով