20:54  ,  16 նոյեմբերի, 2013

Նիգերիացիները նվաճեցին աշխարհի առաջնության ուղեգիր

Նիգերիայի հավաքականը նվաճեց Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Աֆրիկյան ընտրական գոտու անցումային փուլում նիգերիացիները 2 խաղերի արդյունքում 4:1 հաշվով առավելության հասան Եթովպիայի հավաքականի նկատմամբ:

Նոյեմբերի 16-ին Նիգերիայում կայացած պատասխան խաղում դաշտի տերերը հաղթեցին 2:0 հաշվով: Նիգերիացիների առաջին գնդակը 20-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը, իսկ խաղի վերջակետը 82-րդ րոպեին դրեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Վիկտոր Օբինան:

Նիգերիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլ  

Աֆրիկյան գոտի, պատասխան անցումային խաղ  

Նիգերիա – Եթովպիա՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 2:1)

Վիկտոր Մոզես, 20 (11մ.), Վիկտոր Օբինա, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով