01:01 17 նոյեմբերի, 2013Կոտ դ՛Իվուարի հավաքականը նվաճեց Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր՝ պայքարից դուրս թողնելով սենեգալցիներին:
Աֆրիկյան ընտրական գոտու անցումային փուլի պատախան խաղն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն Սենեգալի հավաքականը պայքարը լքեց առաջին խաղում 1:3 հաշվով կրած պարտության պատճառով: Սենեգալում կայացած պատախան խաղում դաշտի տերերին 77-րդ րոպեին առաջ մղեց Ստամբուլի «Ֆեներբահչեի» հարձակվող Մուսա Սոուն, բայց ավելացված ժամանակում ֆրանսիական «Լիլի» խաղացող Սալոմոն Կալուն խփեց կոտդիվուարցիների պատասխան գնդակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ աֆրիկյան գոտուց աշխարհի առաջնության ուղեգիր էր նվաճել Նիգերիայի հավաքականը:
Աշխարհի առաջնության ընտրական փուլ
Աֆրիկյան գոտի, պատասխան անցումային խաղ
Սենեգալ – Կոտ դ՛Իվուար՝ 1:1 (առաջին հանդիպում՝1:3)
Մուսա Սոու, 77 (11մ.) – Սալոմոն Կալու, 90+4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.