Լոնդոնի «Չելսին» գլխավորող Ժոզե Մոուրինյոն անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում դրսեւորած վարքի համար ներողություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին:
Հիշեցնենք, որ 90-րդ րոպեին «Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսի խփած հաղթական գնդակից հետո Մոուրինյոն գոլը տոնել էր «Մանչեսթեր Սիթիի» պահեստայինների նստարանի մոտ գտնվող երկրպագուների հետ: Խաղից հետո Պելեգրինին չէր ցանկացել սեղմել Մոուրինյոյի ձեռքը:
«Եթե նա կարծում է, որ ես ինչ-որ վատ բան եմ արել, ապա ներողություն եմ հայտնում: Խաղի վերջին վայրկյաններին պարտվելն իսկական դրամա է եւ ես ցավակցում եմ Պելեգրինիին: Եթե նա նեղացել է ինձանից, ես դա հասկանում եմ: Ի դեպ, այլ երկրներում մարզիչներն իրար ձեռք սեղմում են միայն խաղից հետո»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Le10Sport-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի 
22:27 , 20 սեպտեմբերի
21:32 , 20 սեպտեմբերի
20:31 , 20 սեպտեմբերի 
19:54 , 20 սեպտեմբերի
19:28 , 20 սեպտեմբերի