00:02  ,  28 հոկտեմբերի, 2013

Պելեգրինին չի ցանկացել սեղմել Մոուրինյոյի ձեռքը

Պարզապես չցանկացա սեղմել Ժոզե Մոուրինյոյի ձեռքը, ասել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: Չիլիացի մասնագետը խոսել է Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում Լոնդոնի «Չելսիից» կրած պարտության մասին:

«Պարզապես անհավատալի է, թե ինչպես մենք պարտվեցինք այս խաղում: Բաց թողեցինք անիմաստ գոլեր: Եթե դու ցանկանում ես հաղթել Պրեմյեր լիգայում, ապա պետք է հաղթահարես խնդիրները: Իմ թիմը լավ է խաղում: Երկրորդ խաղակեսում մենք կառավարում էինք խաղը: Ունեցանք 2-3 գոլային պահեր, այնպես որ խնդիրներ չունենք արտագնա խաղերի հետ կապված: Անիմաստ կորցնում ենք միավորներ: Մենք արժանի չէինք պարտության այն 3 խաղերում, որոնցում պարտվել ենք:

Իսկ թե ինչու խաղից հետո չսեղմեցի Մոուրինյոյի ձեռքը, պարզապես չցանկացա անել դա»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մանուել Պելեգրինին գլխավորում էր իսպանական «Մալագան», իսկ Ժոզե Մոուրինյոն՝ Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում