21:55  ,  27 հոկտեմբերի, 2013

«Չելսին» հաղթանակ կորզեց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, «Տոտենհեմը» բարձրացավ չորրորդ տեղ

Անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց «Չելսիի» գերմանացի կիսապաշտպան Անդրե Շյուրլեն: Ընդմիջումից 4 րոպե անց հյուրերի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն հավասարեցրեց հաշիվը, սակայն խաղի վերջին րոպեին իսպանացի ռմբարկու Ֆերնանդո Տորեսը խփեց լոնդոնցիների հաղթական գնդակը:

Լոնդոնի «Տոտենհեմն» իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ տանը նվազագույն հաշվով հաղթեց «Հալ Սիթիին» եւ 19 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

«Չելսին» 20 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլին», իսկ 7-րդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» ունի 16 միավոր:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:1

Անդրե Շյուրլե, 33, Ֆերնանդո Տորես, 90 – Սերխիո Ագուերո, 49

«Տոտենհեմ» - «Հալ Սիթի»՝ 1:0

Ռոբերտո Սոլդադո, 80 (11մ.)

«Սուոնսի» - «Վեստ Հեմ»՝ 0:0

«Սանդերլենդ» - «Նյուքասլ»՝ 2:1

Ստիվեն Ֆլետչեր, 5, Ֆաբիո Բորինի, 84 – Մաթյե Դեբյուշի, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում