23:36 28 հոկտեմբերի, 2013Լոնդոնի «Չելսին» գլխավորող Ժոզե Մոուրինյոն անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում դրսեւորած վարքի համար ներողություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին:
Հիշեցնենք, որ 90-րդ րոպեին «Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսի խփած հաղթական գնդակից հետո Մոուրինյոն գոլը տոնել էր «Մանչեսթեր Սիթիի» պահեստայինների նստարանի մոտ գտնվող երկրպագուների հետ: Խաղից հետո Պելեգրինին չէր ցանկացել սեղմել Մոուրինյոյի ձեռքը:
«Եթե նա կարծում է, որ ես ինչ-որ վատ բան եմ արել, ապա ներողություն եմ հայտնում: Խաղի վերջին վայրկյաններին պարտվելն իսկական դրամա է եւ ես ցավակցում եմ Պելեգրինիին: Եթե նա նեղացել է ինձանից, ես դա հասկանում եմ: Ի դեպ, այլ երկրներում մարզիչներն իրար ձեռք սեղմում են միայն խաղից հետո»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Le10Sport-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.