Երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակված ռուսաստանցի Միշա Ալոյանը հաղթական եզրափակիչից հետո խոսել է 2011-ին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ունեցած անհաջողությունների եւ դրանց դրական ազդեցության մասին:
«Բաքվում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ես ունեցա երկու պարտություն՝ Օլիմպիական խաղերում եւ Համաշխարհային ուսանողական խաղերում: Եվ մարդկանց մոտ հարցեր էին ծագում. աշխարհի չեմպիոն, որը պարտություններ է կրում: Բայց այդ պարտությունները հաջողություն բերեցին ինձ հիմա: Ես սկսեցի այլ կերպ նայել մարզումներին եւ բռնցքամարտին: Ես ապացուցեցի, որ կարող եմ լինել կայուն բռնցքամարտիկ: Ես ոչ մի դեպքում չեմ ասում, որ իդեալական բռնցքամարտիկ եմ, բայց մենք մարզիչիս հետ այնպես ենք մարզվել, որպեսզի ռինգում կարողանամ ցուցադրել ամեն ինչ: Եվ եղավ արդյունք»,- Միշա Ալոյանի խոսքը մեջբերում է rsport-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Միշա Ալոյանը աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգի եզրափակիչում 2:1 հաշվով առավելության է ասել ուզբեկ Յասուրբեկ Լատիպովի նկատմամբ: 2011թ. աշխարհի չեմպիոն Միշա Ալոյանը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում բավարարվել էր բրոնզե մեդալով, իսկ 2013թ. Կազանի Համաշխարհային ուսանողական խաղերում դարձել էր փոխչեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի