15:14 26 հոկտեմբերի, 2013Երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակված ռուսաստանցի Միշա Ալոյանը հաղթական եզրափակիչից հետո խոսել է 2011-ին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ունեցած անհաջողությունների եւ դրանց դրական ազդեցության մասին:
«Բաքվում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ես ունեցա երկու պարտություն՝ Օլիմպիական խաղերում եւ Համաշխարհային ուսանողական խաղերում: Եվ մարդկանց մոտ հարցեր էին ծագում. աշխարհի չեմպիոն, որը պարտություններ է կրում: Բայց այդ պարտությունները հաջողություն բերեցին ինձ հիմա: Ես սկսեցի այլ կերպ նայել մարզումներին եւ բռնցքամարտին: Ես ապացուցեցի, որ կարող եմ լինել կայուն բռնցքամարտիկ: Ես ոչ մի դեպքում չեմ ասում, որ իդեալական բռնցքամարտիկ եմ, բայց մենք մարզիչիս հետ այնպես ենք մարզվել, որպեսզի ռինգում կարողանամ ցուցադրել ամեն ինչ: Եվ եղավ արդյունք»,- Միշա Ալոյանի խոսքը մեջբերում է rsport-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Միշա Ալոյանը աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգի եզրափակիչում 2:1 հաշվով առավելության է ասել ուզբեկ Յասուրբեկ Լատիպովի նկատմամբ: 2011թ. աշխարհի չեմպիոն Միշա Ալոյանը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում բավարարվել էր բրոնզե մեդալով, իսկ 2013թ. Կազանի Համաշխարհային ուսանողական խաղերում դարձել էր փոխչեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.