18:47  ,  25 հոկտեմբերի, 2013

Աշխարհի առաջնություն. Միշա Ալոյանը եզրափակիչում է

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը դուրս է եկել եզրափակիչ: 52 կգ քաշայինների պայքարում Ալոյանը 29:28, 29:28, 30:27 հաշվով առավելության է հասել Թաիլանդի ներկայացուցիչ Չատչայի Բուդտիի նկատմամբ:

Ալոյանը պաշտպանում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Յասուրբեկ Լատիպովը, որը կիսաեզրափակիչում հաղթել է ուելսցի Էնդերբ Սելբիին:

Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտիկներն աշխարհի առաջնությունում չկարողացան պայքարել մեդալի համար՝ դուրս մնալով նախնական փուլում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում