18:47 25 հոկտեմբերի, 2013Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը դուրս է եկել եզրափակիչ: 52 կգ քաշայինների պայքարում Ալոյանը 29:28, 29:28, 30:27 հաշվով առավելության է հասել Թաիլանդի ներկայացուցիչ Չատչայի Բուդտիի նկատմամբ:
Ալոյանը պաշտպանում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Յասուրբեկ Լատիպովը, որը կիսաեզրափակիչում հաղթել է ուելսցի Էնդերբ Սելբիին:
Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտիկներն աշխարհի առաջնությունում չկարողացան պայքարել մեդալի համար՝ դուրս մնալով նախնական փուլում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.