17:21  ,  17 հոկտեմբերի, 2013

Աշխարհի առաջնություն. Արամ Ավագյանը մեկնարկեց հաղթանակով

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց 56 կգ քաշային Արամ Ավագյանը։ 1/32 եզրափակիչում նա 3։0 հաշվով պարտության մատնեց Անգլիան ներկայացնող Գամալ Յաֆային։ Արամ Ավագյանի հաջորդ մրցակիցը կլինի Իտալիայի չեմպիոն Յահին Պարինելոն։

Հիշեցնենք, որ 69 կգ քաշային Արման Ամիրխանյանը 1/32 եզրափակիչում 3։0 հաշվով առավելության է հասել իսրայելցի Արտյոմ Մասիլիի նկատմամբ եւ շարունակում է պայքարը մեդալի համար։

46-49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը 1/32 եզրափակիչում պարտվել է կոստառիկացի Դավիդ Ռոդրիգեսին։

64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը նույնպես 1/32 եզրափակիչում պարտվել է բելառուս Եվգենի Դոհալյավեցին։

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը պայքարը կսկսի հոկտեմբերի 18-ին 1/16 եզրափակիչից։ Նույն օրն առաջին մենամարտը կանցկացնի նաեւ ռուսաստանցի Միշա Ալոյանը։

60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 20-ին կմենամարտի 1/16 եզրափակիչում։

75 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնում է Արման Հովիկյանը, որը ռինգ դուրս կգա հոկտեմբերի 17-ին։ 1/32 եզրափակիչում նրա մրցակիցն է հարավկորեացի Ջեյմին Յոնգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում