17:21 17 հոկտեմբերի, 2013Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց 56 կգ քաշային Արամ Ավագյանը։ 1/32 եզրափակիչում նա 3։0 հաշվով պարտության մատնեց Անգլիան ներկայացնող Գամալ Յաֆային։ Արամ Ավագյանի հաջորդ մրցակիցը կլինի Իտալիայի չեմպիոն Յահին Պարինելոն։
Հիշեցնենք, որ 69 կգ քաշային Արման Ամիրխանյանը 1/32 եզրափակիչում 3։0 հաշվով առավելության է հասել իսրայելցի Արտյոմ Մասիլիի նկատմամբ եւ շարունակում է պայքարը մեդալի համար։
46-49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը 1/32 եզրափակիչում պարտվել է կոստառիկացի Դավիդ Ռոդրիգեսին։
64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը նույնպես 1/32 եզրափակիչում պարտվել է բելառուս Եվգենի Դոհալյավեցին։
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը պայքարը կսկսի հոկտեմբերի 18-ին 1/16 եզրափակիչից։ Նույն օրն առաջին մենամարտը կանցկացնի նաեւ ռուսաստանցի Միշա Ալոյանը։
60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 20-ին կմենամարտի 1/16 եզրափակիչում։
75 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնում է Արման Հովիկյանը, որը ռինգ դուրս կգա հոկտեմբերի 17-ին։ 1/32 եզրափակիչում նրա մրցակիցն է հարավկորեացի Ջեյմին Յոնգը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.