23:53  ,  21 ապրիլի, 2012

«Ռեալը» հաղթեց «Նոու Կամպում»

Իսպանական Պրիմերայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Նոու Կամպ» ստադիոնում 2:1 հաշվով առավելության հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ:

Երկու թիմերն էլ չափազանց ակտիվ սկսեցին հանդիպումը: Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեցին հյուրերը: Անկյունայինի խաղարկման արդյունքում գնդակը հայտնվեց Կարլես Պուլյոլի մոտ, եւ մինչ «Բարսելոնայի» ավագը մտածում էր՝ ինչ անել գնդակի հետ, Սամի Խեդիրան այն ուղարկեց «Բարսելոնայի» դարպասը՝ առաջ մղելով «Ռեալին»: Այս գոլից հետո «Ռեալը» հիմնականում մտածում էր պաշտպանության մասին եւ սկսեց փակ ֆուտբոլ խաղալ: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Բարսելոնան» տարածքային եւ խաղային լուրջ առավելություն ուներ, սակայն մադրիդցիները գերազանց էին պաշտպանվում: «Բարսելոնան» հաշիվը հավասարեցրեց 70-րդ րոպեին: Կատալոնացիների պատասխան գնդակը խփեց փոխարինման մտած Ալեքսիս Սանչեսը: Րոպեներ անց «Ռեալը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ: Մեսութ Օզիլի գերազանց փոխանցումից հետո Ռոնալդուն մեն-մենակ դուրս եկավ Վիկտոր Վալդեսի դեմ եւ գրավեց կատալոնացիների դարպասը՝ Պրիմերայի ընթացիկ առաջնությունում խփելով իր 42-րդ գոլը: Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին: «Ռեալը» հաղթեց 2:1 հաշվով եւ ավելի մոտեցավ հերթական չեմպիոնական տիտղոսին:

Առաջնության ավարտից չորս տուր առաջ Մոուրինյոյի թիմը 7 միավոր գերազանցում է «Բարսելոնային»:

Իսպանիայի առաջնություն. 34-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:2

Ալեքսիս, 70 – Խեդիրա, 17, Ռոնալդու, 73

«Մալյորկա» - «Սարագոսա»՝ 1:0

Վիկտոր, 33

«Սպորտինգ Խ.» - «Ռայո Վալեկանո»՝ 2:1

Սանգոյ, 18, Բիլիչ, 78 – Լաբակա, 51

Հեառցում՝ Լաբակա, 76, Կասադո, 87 (երկուս էլ՝ «Ռայո Վալեկանո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով