10:59  ,  16 հոկտեմբերի, 2013

Ալեսանդրո Ֆլորենցի. Ամոթ է, որ չկարողացանք հաղթել Հայաստանին

Հանդիպումը չսկսվեց այնպես, ինչպես սպասում էինք, ինչի արդյունքում արագ գոլ բաց թողեցինք, հայտարարել է «Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին՝ մեկնաբանելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական վերջին՝ Հայաստանի հավաքականի հետ խաղը՝ 2։2։

«Դրանից հետո սկսեցինք ավելի ակտիվ գործել, եւ դա իր արդյունքը տվեց։ Կարծում եմ, որ 2։2 հաշիվը չի արտացոլում այն, ինչ տեղի էր ունենում խաղադաշտում։ Տիրել էինք նախաձեռնությանը։

Ամոթ է, որ չկարողացանք հաղթանակ տանել։ Այս գոլը նվիրեցի հորս, ով գտնվում էր ստադիոնում»,- Ֆլորենցիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը 25-րդ րոպեին խփեց իտալացիների առաջին պատասխան գնդակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով