12:15  ,  15 հոկտեմբերի, 2013

Մարկետի. Մարզիչը մեզ հիշեցրել է, որ Հայաստանի հավաքականը բարդ մրցակից է

Կարծում եմ՝ հնարավորություն ունեմ մեծ դեր խաղալ այս խաղում, եւ դա է իմ նպատակը։ Այստեղ լինելը մեծ պատիվ է ինձ համար, հայտարարել է «Լացիոյի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ֆեդերիկո Մարկետին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ 

Ավելի վաղ տանտերերի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել էր, որ հոկտեմբերի 15-ին կայանալիք խաղում իտալացիների դարպասը կպաշտպանի հենց Մարկետին։ 

«Ցանկանում ենք հետաքրքիր հանդիպում ցուցադրել մեր երկրպագուների համար։ Բուֆոնի նշանակությունն անգնահատելի է, եւ ես գիտեմ, թե ինչպիսին է իմ դերը։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հանդիպմանը, ապա դիտել եմ առաջին խաղի տեսագրությունը։ Մարզիչը մեզ հիշեցրել է, որ Հայաստանը բարդ մրցակից է։ Հարկավոր է չափազանց զգոն լինել»,- Մարկետիի խոսքը մեջբերում է calcissimo.com-ը։

Հիշեցնենք, որ 9 տուրից հետո B խումբը 21 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը։ 13-ական միավոր ունեն Դանիան եւ Բուլղարիան, իսկ Հայաստանը եւ Չեխիան՝ 12-ական միավոր։ Մալթան 3 միավորով եզրափակում է աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով