19:55  ,  14 հոկտեմբերի, 2013

Վարդան Մինասյան. Մեր մոտիվացիան ավելի մեծ է լինելու, քան Իտալիայինը

Հայաստանի հավաքականը դեռ չի կորցրել անցումային հանդիպումների մասնակցելու հնարավորությունը,  աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա - Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասել է  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Նեապոլից հաղորդում են NEWS.am Sport-ի թղթակիցները:

«Ռոբերտ Արզումանյանի և Արաս Օզբիլիսի մասնակցությունը վաղվա խաղում հարցականի տակ է: Միայն վաղը հստակ կարող ենք ասել՝ կկարողանան նրանք խաղալ, թե ոչ: Ես չեմ որոշել վերջնական կազմը: Կասկածում ենք երկու ֆուտբոլիստի հարցում: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ցանկանում եմ շնորհավորել Իտալիայի ազգային հավաքականին և հաջողություն մաղթել նրանց Բրազիլիայում

Նախորդ խաղին մենք խաղում էինք այդ կազմով, քանի որ Բուլղարիան խաղում էր մեկ հենակետային կիսապաշտպանով: Վաղվա խաղում կխաղանք մրցակցի կազմից ելնելով: Ո՞վ է ասել, որ մենք գործնականում զրկվել ենք խմբից դուրս գալու հնարավորությունից: Ամեն բան կախված է մեր վաղվա խաղից և իհարկե մեր թիմի մրցակիցներից: Վաղվա մյուս երկու խաղերը մեզնից շուտ են և ֆուտբոլիստները չեն իմանա մյուս խաղերի արդյունքի մասին: Դա ավելի շատ մեզ համար է, տակտիկական փոփոխություններ անելու համար: Նեապոլի բնակիչները շատ են սպասում վաղվա խաղին, բայց մեր հավաքականը չի վախենում վաղվա ճնշումից: Մենք դրսում շատ լավ ենք խաղում: Վաղվա խաղում մեր մոտիվացիան ավելի մեծ է լինելու, քան Իտալիայինը:

Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում հայտնվելու մեծ ներուժ ունի: Այս մրցափուլում մեր թիմի վնասվածքները մեզ շատ խանգարեցին»,- ասել է Վարդան Մինասյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Իտալիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:

NEWS.am Sport-ն  Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Վերա Մարտիրոսյան, Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ NEWS.am Sport (լուսանկարները կատարվել են Samsung NX-300-ով)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով