Ղազախստանում կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Հայտնի են Հայաստանի հավաքականի մարզիկների առաջին մրցակիցները Ալմաթիի ռինգում։
46-49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը հոկտեմբերի 16-ին 1/32 եզրափակիչում կմենամարտի կոստառիկացի Դավիդ Ռոդրիգեսի հետ։
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը պայքարը կսկսի հոկտեմբերի 18-ին 1/16 եզրափակիչից։ Նույն օրն առաջին մենամարտը կանցկացնի նաեւ ռուսաստանցի Միշա Ալոյանը։
56 կգ քաշային Արամ Ավագյանը ռինգ դուրս կգա հոկտեմբերի 17-ին եւ 1/32 եզրափակիչի մենամարտը կանցկացնի Անգլիան ներկայացնող Գամալ Յաֆայի հետ։
60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 20-ին կմենամարտի 1/16 եզրափակիչում։
64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը հոկտեմբերի 15-ին 1/32 եզրափակիչում ռինգ դուրս կգա բելառուս Եվգենի Դոհալյավեցի դեմ։
69 կգ քաշային Արման Ամիրխանյանը հոկտեմբերի 16-ին կմենամարտի 1/32 եզրափակիչում։ Մրցակիցը իսրայելցի Արտյոմ Մասիլին է։
75 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնում է Արման Հովիկյանը, որը ռինգ դուրս կգա հոկտեմբերի 17-ին։ 1/32 եզրափակիչում նրա մրցակիցն է հարավկորեացի Ջեյմին Յոնգը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի