19:17 14 հոկտեմբերի, 2013Ղազախստանում կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Հայտնի են Հայաստանի հավաքականի մարզիկների առաջին մրցակիցները Ալմաթիի ռինգում։
46-49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը հոկտեմբերի 16-ին 1/32 եզրափակիչում կմենամարտի կոստառիկացի Դավիդ Ռոդրիգեսի հետ։
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը պայքարը կսկսի հոկտեմբերի 18-ին 1/16 եզրափակիչից։ Նույն օրն առաջին մենամարտը կանցկացնի նաեւ ռուսաստանցի Միշա Ալոյանը։
56 կգ քաշային Արամ Ավագյանը ռինգ դուրս կգա հոկտեմբերի 17-ին եւ 1/32 եզրափակիչի մենամարտը կանցկացնի Անգլիան ներկայացնող Գամալ Յաֆայի հետ։
60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 20-ին կմենամարտի 1/16 եզրափակիչում։
64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը հոկտեմբերի 15-ին 1/32 եզրափակիչում ռինգ դուրս կգա բելառուս Եվգենի Դոհալյավեցի դեմ։
69 կգ քաշային Արման Ամիրխանյանը հոկտեմբերի 16-ին կմենամարտի 1/32 եզրափակիչում։ Մրցակիցը իսրայելցի Արտյոմ Մասիլին է։
75 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնում է Արման Հովիկյանը, որը ռինգ դուրս կգա հոկտեմբերի 17-ին։ 1/32 եզրափակիչում նրա մրցակիցն է հարավկորեացի Ջեյմին Յոնգը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.