14:22  ,  14 հոկտեմբերի, 2013

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Նեապոլ (ֆոտո)

Հոկտեմբերի 14-ին, Երեւանի ժամանակով 14:10-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի «Ինտերնացիոնալե» օդանավակայանում վայրէջք կատարեց Հայաստանի հավաքականի ինքնաթիռը: Ֆուտբոոլիստների հետ Երեւանից ժամանել էին նաեւ երկրպագուները:

Օդանավակայանում ֆուտբոլիստներին դիմավորեց Երեւանից ժամանած ՖԱՖ ֆուտբոլային շարջման 50 երկրպագու: Նախնական տվյալներով՝ Եվրոպայի տարբեր երկրներից Հայաստանի ազգային հավաքականին աջակցելու է ժամանել մոտ 200 երկրպագու: Նրանք Հայաստանի հավաքականին դիմավորեցին «Հայաստան» վանկարկումներով, ինչը շատ ուրախացրեց խաղացողներին։ Ֆուտբոլասերների մոտ հերթ էր առաջացել դարպասապահ Ռոման Բերեզովսկու եւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկարվելու համար։ 

Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Իտալիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:

NEWS.am Sport-ն  Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Վերա Մարտիրոսյան, Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ NEWS.am Sport


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով