14:22 14 հոկտեմբերի, 2013Հոկտեմբերի 14-ին, Երեւանի ժամանակով 14:10-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի «Ինտերնացիոնալե» օդանավակայանում վայրէջք կատարեց Հայաստանի հավաքականի ինքնաթիռը: Ֆուտբոոլիստների հետ Երեւանից ժամանել էին նաեւ երկրպագուները:
Օդանավակայանում ֆուտբոլիստներին դիմավորեց Երեւանից ժամանած ՖԱՖ ֆուտբոլային շարջման 50 երկրպագու: Նախնական տվյալներով՝ Եվրոպայի տարբեր երկրներից Հայաստանի ազգային հավաքականին աջակցելու է ժամանել մոտ 200 երկրպագու: Նրանք Հայաստանի հավաքականին դիմավորեցին «Հայաստան» վանկարկումներով, ինչը շատ ուրախացրեց խաղացողներին։ Ֆուտբոլասերների մոտ հերթ էր առաջացել դարպասապահ Ռոման Բերեզովսկու եւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկարվելու համար։
Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Իտալիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:
NEWS.am Sport-ն Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Վերա Մարտիրոսյան, Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ NEWS.am Sport










The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.