12:02  ,  14 հոկտեմբերի, 2013

Ռոման Բերեզովսկի. Մեզնից բացի ոչ ոք չի կարողանա դուրս գալ անցումային փուլ

Խմբից դուրս գալու հնարավորություններն այնքան էլ մեծ չէին։ Իսկ այժմ դա գրեթե անհնար է, հայտարարել է Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական խմբից՝ հավաքականի դուրս գալու հնարավորությունների մասին։

«Հրաշք պետք է տեղի ունենա, որ մենք կարողանանք պայքարել անցումային խաղերի համար։ Հասկանալի է, որ ամենայն հավանականությամբ՝ մեր խմբից Իտալիայից բացի ոչ ոք դուրս չի գա։

Այո՛, խմբից մեզնից բացի ոչ ոք չի կարողանա դուրս գալ անցումային փուլ, նույնիսկ եթե երկրորդ տեղ զբաղեցնի»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Спорт экспресс»-ը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնում կհյուրըկալվի Իտալիայի թիմին: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս