12:02 14 հոկտեմբերի, 2013Խմբից դուրս գալու հնարավորություններն այնքան էլ մեծ չէին։ Իսկ այժմ դա գրեթե անհնար է, հայտարարել է Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական խմբից՝ հավաքականի դուրս գալու հնարավորությունների մասին։
«Հրաշք պետք է տեղի ունենա, որ մենք կարողանանք պայքարել անցումային խաղերի համար։ Հասկանալի է, որ ամենայն հավանականությամբ՝ մեր խմբից Իտալիայից բացի ոչ ոք դուրս չի գա։
Այո՛, խմբից մեզնից բացի ոչ ոք չի կարողանա դուրս գալ անցումային փուլ, նույնիսկ եթե երկրորդ տեղ զբաղեցնի»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Спорт экспресс»-ը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնում կհյուրըկալվի Իտալիայի թիմին: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.