13:47  ,  21 ապրիլի, 2012

Էնդի Ռոդիկի կինը սիրահարվել է սուպերմոդել Ժիզել Բունդհենին

Աշխարհի 27-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդիկի կինը 25-ամյա ամերիկացի սուպերմոդել Բրուքլին Դեքերն է: Նա հայտարարել է, որ սիրահարվել է աշխարհի ամենահայտնի սուպերմոդել, բրազիլացի Ժիզել Բունդհենին («Victoria's Secret»-ի «հրեշտակներից» մեկն է):

«Ժիզելը չքնաղ է: Նա իմ ցուցակում առաջինն է, ում սիրահարված եմ: Էնդին զարմացավ, երբ իմացավ այդ մասին, քանի որ նա Բունդհենին համարում է մի թեթեւ խենթ: Բունդհենը հրաշալի մարմին ունի: Նրան չսիրահարվել հնարավոր չէ», - Դեքերի խոսքը մեջբերումէ  Daily news-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով