22:14  ,  19 մայիսի, 2024

Ալեքսանդր Զվերեւը՝ Հռոմի «Մասթերսի» հաղթող

Աշխարհի 5-րդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը նվաճեց Հռոմի «Մասթերսի» տիտղոսը։ Գերմանիան ներկայացնող թենիսիստը եզրափակիչում մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, չիլիացի Նիկոլաս Խարիի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:4, 7:5։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 41 րոպե։

Ալեքսանդր Զվերեւն այս մրցաշարում հաղթել է նաեւ 2017-ին։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով