20:21  ,  15 մայիսի, 2024

Կարեն Խաչանովը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը Հռոմի «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում աշխարհի 32-րդ ռակետ, չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին պարտվելուց հետո սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։

«Շատ շնորհակալ եմ այս շաբաթ Հռոմում անհավանական աջակցության եւ էներգիայի լիցքի համար»,- գրել է Խաչանովը։

Հայ թենիսիստի հաջորդ մրցաշարը կլինի մայիսի 26-ին մեկնարկելիք Ֆրանսիայի բաց առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս