Հանդիպման ժամանակ չի կարելի կորցնել զգոնությունը, սակայն դուրս մնացինք խաղից եւ առաջին խաղակեսի վերջնամասում գնդակ բաց թողեցինք, հայտարարել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին։ Իտալացի մասնագետը խոսել է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Դանիայի հավաքականի հետ հանդիպման մասին։
«Երկրորդ խաղակեսի մեկնարկում միայն պաշտպանվում էինք։ Հավաքականը լավ է խաղում, երբ նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը, իսկ այն կորցնելուց հետո ավելի խոցելի է դառնում։ Երբ տիրեցինք գնդակին, սկսեցինք գոլային պահեր ստեղծել։
Բալոտելին չի խաղացել վնասվածքի պատճառով, սակայն հույս ունեմ, որ նա կապաքինվի։ Հայաստանը պայքարում է երկրորդ տեղի համար, այդ պատճառով խաղը բարդ է լինելու։ Ցանկանում ենք ընտրական փուլն ավարտել առանց պարտությունների»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Դանիա - Իտալիա հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի