10:11  ,  10 հոկտեմբերի, 2013

Լյուբոսլավ Պենեւ. Պետք է պայքարենք, նույնիսկ եթե հայերը սադրանքի դիմեն

Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումն առանցքային կլինի։ Կարծում եմ, որ այդ խաղն ավելի բարդ կլինի, քան չեխերի հետ հանդիպումը, հայտարարել է Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպման մասին։ 

«Մեզ հարկավոր է բնավորություն ցուցադրել։ Լավ նորությունն այն է, որ ամեն ինչ մեզնից է կախված։ Հանդիպմանը պետք է շատ լրջորեն մոտենանք։ Հնարավորություն ունենք փլեյ-օֆֆ դուրս գալու եւ պետք է օգտագործենք այն։ Ամեն օր խոսում եմ խաղացողների հետ եւ տեսնում, որ նրանք հասկանում են, թե ինչ եմ իրենցից սպասում։

Պետք է պայքարենք, նույնիսկ եթե հայերը սադրանքի դիմեն։ Խաղադաշտում միշտ 11-ը 11-ի դեմ են։ Հարկավոր է մրցակցից ավելի լավ գործել։ Չեմ կարծում, որ խաղացողներս լարված են։ Եթե նման բան լիներ, ապա դա կնկատեինք որակավորման փուլի առաջին խաղում։ Ակնհայտ է, որ մենք կարող ենք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել։ Շատ միավորներ ունենք եւ մոտ ենք փլեյ-օֆֆ դուրս գալուն»,- Պենեւի խոսքը մեջբերում է Sportal.bg-ն։

Հիշեցնենք, որ Հայաստան - Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին։ 8-րդ տուրից հետո ընտրական B խմբում առաջին տեղն ապահոված Իտալիայի թիմն ունի 20 միավոր, բուլղարացիները՝ 13, դանիացիները՝ 12, Չեխիայի եւ Հայաստանի հավաքականները՝ 9-ական, իսկ Մալթան՝ 3։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս