10:11 10 հոկտեմբերի, 2013Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումն առանցքային կլինի։ Կարծում եմ, որ այդ խաղն ավելի բարդ կլինի, քան չեխերի հետ հանդիպումը, հայտարարել է Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպման մասին։
«Մեզ հարկավոր է բնավորություն ցուցադրել։ Լավ նորությունն այն է, որ ամեն ինչ մեզնից է կախված։ Հանդիպմանը պետք է շատ լրջորեն մոտենանք։ Հնարավորություն ունենք փլեյ-օֆֆ դուրս գալու եւ պետք է օգտագործենք այն։ Ամեն օր խոսում եմ խաղացողների հետ եւ տեսնում, որ նրանք հասկանում են, թե ինչ եմ իրենցից սպասում։
Պետք է պայքարենք, նույնիսկ եթե հայերը սադրանքի դիմեն։ Խաղադաշտում միշտ 11-ը 11-ի դեմ են։ Հարկավոր է մրցակցից ավելի լավ գործել։ Չեմ կարծում, որ խաղացողներս լարված են։ Եթե նման բան լիներ, ապա դա կնկատեինք որակավորման փուլի առաջին խաղում։ Ակնհայտ է, որ մենք կարող ենք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել։ Շատ միավորներ ունենք եւ մոտ ենք փլեյ-օֆֆ դուրս գալուն»,- Պենեւի խոսքը մեջբերում է Sportal.bg-ն։
Հիշեցնենք, որ Հայաստան - Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին։ 8-րդ տուրից հետո ընտրական B խմբում առաջին տեղն ապահոված Իտալիայի թիմն ունի 20 միավոր, բուլղարացիները՝ 13, դանիացիները՝ 12, Չեխիայի եւ Հայաստանի հավաքականները՝ 9-ական, իսկ Մալթան՝ 3։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.