11:34 26 սեպտեմբերի, 2013Հարգում եմ «Ռեալին»։ Եթե ակումբին եւ Բեյլին անհրաժեշտ լինի իմ օգնությունն, ապա պատրաստ եմ ժամանել Մադրիդ եւ անհատական մարզումներ անցկացնել Գարեթի հետ, հայտարարել է Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը՝ խոսելով Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին։
«Գիտեմ, թե ինչպես կարելի է օգնել Բեյլին ավելի արագ դառնալ։ Լսել եմ, որ նա կարողանում է նույնքան արագ վազել, որքան ես։ Շատ կարեւոր է վազքի տեխնիկան։ Արդեն օգնել եմ Կրիշտիանու Ռոնալդուին ճիշտ արագացումներ կատարել։ Դուք կարող եք տեսնել արդյունքը»,- Բոլթի խոսքը մեջբերում է Marca-ն։
Իսպանիայի առաջնության «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ Բեյլը զարգացրել է 40 կմ/ժ արագություն, այն դեպքում, երբ աշխարհի ամենաարագ մարդը՝ ջամայկացին, վազում է 43 կմ/ժ-ից քիչ ավելի արագությամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.