09:15  ,  26 սեպտեմբերի, 2013

Գվարդիոլային զարմացրել է «Հանովերի» խաղը

Շատ լավ էինք խաղում, սակայն առաջին խաղակեսի վերջին 15 րոպեներին կորցրեցինք մեր դասավորությունը, հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան՝ խոսելով Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի՝ «Հանովերի» հետ հանդիպման մասին։

«Երկրորդ խաղակեսում շարունակում էինք անընդհատ գրոհել։ Հաղթեցինք շատ ուժեղ մրցակցի։ Ինձ զարմացրեց «Հանովերի» խաղը։ Միայն 11 ֆուտբոլիստով չես կարող տիտղոս նվաճել։ Բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարող են խաղալ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Բավարիա» - «Հանովեր» խաղն ավարտվել է մյունխենցիների հաղթանակով՝ 4։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով