15:56  ,  23 սեպտեմբերի, 2013

Կլոպը հույսեր է կապում «Բորուսիայի» առաջատարների ապաքինման հետ

Այսօր Ռոյսն իրեն ավելի լավ է զգում։ Տեսնենք, թե ինչ մարզավիճակում նա կլինի, Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի՝ «Մյունխեն 1860»-ի հետ հանդիպման նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Մասնագետը հույս ունի, որ գերմանացի խաղացողներ Մատս Հումելսը, Մարսել Շմելցերը եւ Մարկո Ռոյսը կկարողանան մասնակցել հանդիպմանը։

Հումելսը եւ Ռոյսը մարզվում են թիմի հետ, սակայն լավ մարզավիճակում չեն, իսկ Շմելցերը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։

«Մեզ համար հեշտ չի լինի, քանի որ մյունխենցիները հիանալի թիմ ունեն, որը պայքարում է բարձրագույն դիվիզիոն դուրս գալու համար։ Այնուամենայնիվ, դիմակայության ֆավորիտը մենք ենք։ Պատրաստ կլինենք։ Դեռ հարկավոր է ուսումնասիրել նրանց»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Մյունխեն 1860» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով