15:56 23 սեպտեմբերի, 2013Այսօր Ռոյսն իրեն ավելի լավ է զգում։ Տեսնենք, թե ինչ մարզավիճակում նա կլինի, Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի՝ «Մյունխեն 1860»-ի հետ հանդիպման նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Մասնագետը հույս ունի, որ գերմանացի խաղացողներ Մատս Հումելսը, Մարսել Շմելցերը եւ Մարկո Ռոյսը կկարողանան մասնակցել հանդիպմանը։
Հումելսը եւ Ռոյսը մարզվում են թիմի հետ, սակայն լավ մարզավիճակում չեն, իսկ Շմելցերը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
«Մեզ համար հեշտ չի լինի, քանի որ մյունխենցիները հիանալի թիմ ունեն, որը պայքարում է բարձրագույն դիվիզիոն դուրս գալու համար։ Այնուամենայնիվ, դիմակայության ֆավորիտը մենք ենք։ Պատրաստ կլինենք։ Դեռ հարկավոր է ուսումնասիրել նրանց»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Մյունխեն 1860» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, Երեւանի ժամանակով 21։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.