16:27  +04,  20 սեպտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Նյուրնբերգի» հետ հանդիպումը

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է նախապատրաստվել Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Նյուրնբերգի» հետ արտագնա հանդիպմանը։ Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է դիմել ռոտացիայի եւ թիմի առաջատարներին հանգստանալու հնարավորություն տալ։

Սպասվում է, որ գերմանացի մասնագետը հանգիստ կտրամադրի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։

«Նյուրնբերգ» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով