20:54  ,  19 սեպտեմբերի, 2013

Վիկ Դարչինյան. Դոներն աստղ է դարձել իմ շնորհիվ, այժմ նրան կործանելու ժամանակն է

6 տարի առաջ պարտվեցի Նոնիտո Դոներին։ Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր նրա մասին, հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը՝ մեկնաբանելով ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոների հետ մենամարտը։

«Այժմ կհանդիպեմ նրա հետ, որպեսզի տապալեմ։ Դուք բոլորդ կտեսնեք դա։ Պատրաստվում եմ կործանել նրան»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը։

Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Տեխասում։ Բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթեւ քաշային կարգում։ 

Հիշեցնենք, որ 2007-ին աշխարհին անհայտ Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ տարավ մինչ այդ պարտություն չկրած Վախթանգ Դարչինյանի նկատմամբ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով