14:56  ,  11 սեպտեմբերի, 2013

Քրիստիան Էրիքսեն. Երջանիկ ենք, որ կարողացանք ռեւանշի հասնել

Մալթայի հավաքականի հետ հանդիպումից ավելի լավ խաղացինք եւ կարողացանք այդքան կարեւոր հաղթանակ տանել։ Մրցակիցը մեզ պարբերաբար ազատ տարածություն էր տալիս, հայտարարել է Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին՝ 1։0։

«Գլխավոր մարզիչն ասաց, որ հարկավոր է հաղթել՝ հանդիպումից հետո լավ տրամադրություն ունենալու համար։ Ուրախ ենք, որ կարողացանք ռեւանշի հասնել Կոպենհագենում կրած պարտությունից հետո։ Շարունակում ենք պայքարել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար»,- Էրիքսենի խոսքը մեջբերում է dr.dk-ն։

Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականը հաղթեց Դանիել Ագերի հաջող իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս