11:51  ,  11 սեպտեմբերի, 2013

Դանիայի հավաքականի կիսապաշտպան. Կարողացանք ռեւանշի հասնել

Հայերը ստադիոնի լուսատախտակներին առաջին հանդիպման դրվագներն էին ցուցադրում, ինչը մեզ լրացուցիչ մոտիվացիա հաղորդեց, հայտարարել է իսպանական «Սելտայի» եւ Դանիայի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Միքայել Կրոն-Դելին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մասին՝ 1։0։

«Լավ հանդիպում անցկացրինք եւ կարողացանք ռեւանշի հասնել։ Լավ պահեր ունեինք, փորձում էինք շատ հարվածել հեռու տարածությունից։ Կարծում եմ, որ վերահսկում էինք հանդիպման ընթացքը եւ շատ կարեւոր հաղթանակ տարանք»,- Կրոն-Դոլիի խոսքը մեջբերում է fyen.dk-ն։

Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականը հաղթեց Դանիել Ագերի հաջող իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով