18:26  ,  18 ապրիլի, 2012

Տրապիզոն. Վլադիմիր Սարուխանյանը եւս չի մեկնի Լոնդոն

60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը եւս չկարողացավ նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Տրապիզոնում ընթացող վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչում 60 կգ քաշային կարգում Սարուխանյանը 7։19 (2։4, 3։4, 4։9) հաշվով պարտվեց շոտլանդացի Ջոշ Թեյլորին։

Հայաստանի ներկայացուցիչներին օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորություն են պահպանում երկու բռնցքամարտիկներ։

Ապրիլի 18-ին կայանալիք 1/4 եզրափակիչում 64 կգ քաշային Արա Պուլուզյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Արտյոմ Զայցեւը, 69 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանինը` գերմանացի Պատրիկ Վոյչիցկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում