18:26 18 ապրիլի, 201260 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը եւս չկարողացավ նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Տրապիզոնում ընթացող վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչում 60 կգ քաշային կարգում Սարուխանյանը 7։19 (2։4, 3։4, 4։9) հաշվով պարտվեց շոտլանդացի Ջոշ Թեյլորին։
Հայաստանի ներկայացուցիչներին օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորություն են պահպանում երկու բռնցքամարտիկներ։
Ապրիլի 18-ին կայանալիք 1/4 եզրափակիչում 64 կգ քաշային Արա Պուլուզյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Արտյոմ Զայցեւը, 69 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանինը` գերմանացի Պատրիկ Վոյչիցկին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.