13:28  ,  9 սեպտեմբերի, 2013

Լեմպարդը 2014-ին կավարտի կարիերան Անգլիայի հավաքականում

Կարծում եմ, որ 2014թ. աշխարհի առաջնությունը հավաքականի կազմում ինձ համար վերջինը կլինի։ Շատ եմ ցանկանում, որ դուրս գանք եզրափակիչ փուլ, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը։

«Չեմ ցանկանում ասել, որ հավաքականից կհեռանամ աշխարհի առաջնությունից հետո, քանի որ այդ պահից կսկսեմ հաշվել րոպեները։ Սակայն, եթե օբյեկտիվորեն դատենք, ապա գալիս է երիտասարդության ժամանակը։ Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են խաղում մինչեւ 36 տարեկանը։ Դեռ չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է London 24-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Անգլիայի հավաքականը կհյուրընկալվի Ուկրաինայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով