13:28 9 սեպտեմբերի, 2013Կարծում եմ, որ 2014թ. աշխարհի առաջնությունը հավաքականի կազմում ինձ համար վերջինը կլինի։ Շատ եմ ցանկանում, որ դուրս գանք եզրափակիչ փուլ, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը։
«Չեմ ցանկանում ասել, որ հավաքականից կհեռանամ աշխարհի առաջնությունից հետո, քանի որ այդ պահից կսկսեմ հաշվել րոպեները։ Սակայն, եթե օբյեկտիվորեն դատենք, ապա գալիս է երիտասարդության ժամանակը։ Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են խաղում մինչեւ 36 տարեկանը։ Դեռ չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է London 24-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Անգլիայի հավաքականը կհյուրընկալվի Ուկրաինայի թիմին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.