10:27  ,  9 սեպտեմբերի, 2013

Կիեւում հարձակվել են անգլիացի երկրպագուների վրա (ֆոտո)

Սեպտեմբերի 9-ին Կիեւում 30 մարդուց բաղկացած անհայտ խումբը հարձակվել է Անգլիայի հավաքականի 10 երկրպագուների վրա, որոնք ժամանել էին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ուկրաինայի հավաքականի հետ խաղին, հաղորդում է «Комсомольская правда в Украине»-ն։

Զինված հարձակվողները եղել են դիմակներով: Շտապ օգնությունը երեք անգլիացու տեղափոխել է հիվանդանոց, որոնցից մեկին հարվածել են դանակով, մյուսին՝ շշով, իսկ երրորդը ծանր վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել խուլիգաններին։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով