10:27 9 սեպտեմբերի, 2013Սեպտեմբերի 9-ին Կիեւում 30 մարդուց բաղկացած անհայտ խումբը հարձակվել է Անգլիայի հավաքականի 10 երկրպագուների վրա, որոնք ժամանել էին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ուկրաինայի հավաքականի հետ խաղին, հաղորդում է «Комсомольская правда в Украине»-ն։
Զինված հարձակվողները եղել են դիմակներով: Շտապ օգնությունը երեք անգլիացու տեղափոխել է հիվանդանոց, որոնցից մեկին հարվածել են դանակով, մյուսին՝ շշով, իսկ երրորդը ծանր վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել խուլիգաններին։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.