18:46 4 սեպտեմբերի, 2013Օլիմպիական խաղերի վեցակի, աշխարհի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլթը ցանկանում է մեծ սպորտից հեռանալ չպարտված, փառքի գագաթնակետին, հաղորդում է AP-ն։։ 100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակրի գլխավոր նպատակն է երեք ոսկե մեդալ նվաճել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։
«Ողջամիտ կլինի, եթե կարիերաս ավարտեմ Ռիո-2016-ում երեք ոսկե մեդալ նվաճելուց հետո։ Ես ցանկանում եմ դառնալ առաջինը, ով կկարողանա աթլետիկայում երեք Օլիմպիական խաղեր անընդմեջ երեք ոսկե մեդալ նվաճել։ Եթե ցանկանում ես բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի եւ ֆուտբոլիստ Պելեի նման մեծագույն մարզիկ լինել, պետք է հանդես գալ, քանի դեռ չի եկել թոշակի գնալու ժամանակը»,- ասել է Ուսեյն Բոլթը, որը սեպտեմբերի 6-ին այս մրցաշրջանում վերջին անգամ դուրս կգա մեկնարկ «Ադամանդե լիգայում»։
Ջամայկացի արագավազորդը 2008թ. Պեկինի եւ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է 100 եւ 200 մետր վազքերում եւ 4 անգամ 100 մետր արագավազքում։ 100 մետր վազքում աշխարհի ռեկորդն այժմ 9.58 վայրկյան է, 200 մետր վազքում՝ 19.19։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.