16:50  ,  28 օգոստոսի, 2013

ՖԻՖԱ-ի նախագահը 9 համարի մարզաշապիկ է նվիրել Ուսեյն Բոլթին (ֆոտո)

6-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ, հաղորդում է Globo-ն:

Ջամայկացի արագավազորդն այցելել է ՖԻՖԱ-ի՝ Ցյուրիխում գտնվող կենտրոնական գրասենյակ: Բլատերը Բոլթին նվիրել է 9 համարի մարզաշապիկ՝ նրան հրավիրելով Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությանը:

Աթլետի խոսքով՝ Բլատերի հետ հանդիպելը մեծ պատիվ է իր համար, քանի որ նա միշտ հետաքրքրվել է ֆուտբոլով՝ ցանկանալով լինել ՖԻՖԱ-ի կենտրոնական գրասենյակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով