Միլանյան «Ինտերի» առաջատար կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ապաքինվել է վնասվածքից եւ մարզվում է թիմի ընդհանուր խմբի հետ, հաղորդում է Football Italia-ն։
27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ ֆրանսիական «Մարսելի» հետ խաղում եւ մեկ ամսից ավելի բացակայում էր ֆուտբոլային խաղադաշտից։
Այսօր՝ ապրիլի 17-ին, հոլանդացին առաջին լիարժեք մարզումն է անցկացրել վնասվածքից հետո։
Ամենայն հավանականությամբ, Սնեյդերը կհայտավորվի Իտալիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ հանդիպմանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի