17:15 17 ապրիլի, 2012Միլանյան «Ինտերի» առաջատար կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ապաքինվել է վնասվածքից եւ մարզվում է թիմի ընդհանուր խմբի հետ, հաղորդում է Football Italia-ն։
27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ ֆրանսիական «Մարսելի» հետ խաղում եւ մեկ ամսից ավելի բացակայում էր ֆուտբոլային խաղադաշտից։
Այսօր՝ ապրիլի 17-ին, հոլանդացին առաջին լիարժեք մարզումն է անցկացրել վնասվածքից հետո։
Ամենայն հավանականությամբ, Սնեյդերը կհայտավորվի Իտալիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ հանդիպմանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.